Բանակցությունների նոր փուլը ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև կմեկնարկի առաջիկա շաբաթներին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ արդեն այս ամիս: Այս մասին Փոմփեոն հայտնել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի ավարտին:

«Բանակցությունները կմեկնարկեն հուլիսին, ըստ ամենայնի՝ առաջիկա երկու-երեք շաբաթներին: Բանակցությունների փաստը դրական երևույթ է թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ ողջ աշխարհի համար», - ասել է Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով բանակցությունները ընթանալու են երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակում:

«Պատվիրակությունները արդեն ձևավորված են», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը: