Թունիսում երկու մահապարտներ ռումբեր են պայթեցրել

Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, Թունիս, 27 հունիսի, 2019թ.

Թունիսի նույնանուն մայրաքաղաքում երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու առանձին հարձակումների արդյունքում մահապարտներից բացի սպանվել է մեկ ոստիկան, մի քանի բնակիչ վնասվածք է ստացել:

Առաջին գրոհը տեղի է ունեցել Թունիսի կենտրոնում գտնվող Շարլ դը Գոլի փողոցում, երկրորդը՝ ալ-Քարջանի թաղամասի ոստիկանության բաժանմունքի մոտ:

Առայժմ հայտնի չէ, թե ով է կազմակերպել ահաբեկչական գրոհները: Ոստիկանությունը մայրաքաղաքում խիստ հսկողություն է սահմանել: