Մերկելի մոտ նորից մարմնի դող է նկատվել

Գերմանիայի կանցլր Անգելա Մերկելը, արխիվ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ արդեն երկրորդ անգամ տրեմորի՝ մարմնի դող է նկատվում:

Դա ակներև էր կանցլերի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպման ընթացքում:

64-ամյա Մերկելը մասնակցել է արդարադատության նախարար Կատարինա Բարլեի՝ պաշտոնն ազատելու արարողությանը: Նախարարը հետայսու Եվրախորհրդարանում աշխատելու է որպես Գերմանիայից ընտրված պատգամավոր:

Առաջին անգամ Մերկելի մարմնի դող է նկատվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենցկոու հետ հանդիպման ժամանակ:

Մերկելի օգնականը հավաստիացրել է, որ կանցլերը բարվոք վիճակում է և մեկնելու է Օսակա՝ «Մեծ քսանի» գագաթնաժողովին: