Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները հրաժարական են ներկայացրել

Մոլդովայի Սահմանադրական դատարանի հրաժարական ներկայացրած նախագահ Միհայ  Պոալելունգի, արխիվ

Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր 6 դատավորները հրաժարական են ներկայացրել:

Հանրությունը պահանջել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հրաժարականն այն բանից հետո, երբ Մոլդովայի գերագոույն դատական ատյանը կայացրել է երկրում զանգվածային բողոքի ակցիաների և իշխանափոխության հանգեցրած վճիռներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Միհայ Պոալելունգին հունիսի 20-ին է հրաժարական ներկայացրել:

Այժմ Մոլդովայի իշխանություններն օրենքով սահմանված կարգով պետք է նշանակեն Սահմանադրական դատաարանի նոր դատավորներ:

Նախագահ Իգոր Դոդոնը ողջունել է Սահմանադրական դատարանի դատավորների երեկվա որոշումը և ասել է, որ Սահմանադրական դատարանում հետայսու պետք է աշխատեն «քաղաքական ազդեցություններից զերծ և անդրկուլիսյան խաղերին չմասնակցող անկախ դատավորներ»: