Ղազախստանի զինապահեստներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի ողջ քաղաք է տարհանվում

Ղազախստանի Առիս քաղաքի բնակիչները տարհանվում են, 24-ը հունիսի, 2019 թ.

Մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել են Ղազախստանի Առիս քաղաքում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Ղազախստանի պաշտպանության նախարարի պնդմամբ` պայթյունների պատճառը զինապահեստում ծագած հրդեհն է: Պայթյունները քաղաքի մերձակայքում դեռ շարունակվում են: Տեղական իշխանությունները նախաձեռնել են քաղաքի ավելի քան 50 հազար բնակիչների տարհանումը:

Իշխանությունների պնդմամբ` իրադրության վերջնական կարգավորման համար առնվազն մի քանի օր է պահանջվելու: