Թրամփը տվեց 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Օռլանդոյում կայացած բազմահազարանոց հանրահավաքով տվեց 2020 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Նա խոսեց իր տնտեսական ու հարկային քաղաքականության, անօրինական միգրանտների դեմ պայքարի հաջողությունների մասին, ինչպես նաև քննդատեց դեմոկրատներին ու հորդորեց 2020 թվականին ձայն չտալ նրանց:

«Անկախ թե ինչ կարգախոսներ կօգտագործեն դեմոկրատները, 2020-ին նրանց տված յուրաքանչյուր ձայնը քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը», - ասաց Թրամփը՝ նշելով, որ դեմոկրատները ցանկանում են միգրանտների առաջ բացել սահմանները նրանց ձայնը ստանալու համար:

Թրամփը չմոռացավ նախորդ ընտրություններին, իր օգտին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները՝ ասելով թե «քաղաքական պատմության մեջ ականատեսն էին վհուկների ամենամեծ որսին»:

Նրա խոսքով՝ «միակ դավադրությունը եղել է դեմոկրատների կողմից»: