ԱՄՆ հանրապետական սենատորները ռուսական գազամուղի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել

«Հարավային հոսք 2» գազատարի շինարարությունը Ռուսաստանի տարածքում, հունիս, 2019թ․

Միացյալ Նահանգների մի խումբ հանրապետական սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում գազամուղի Կրեմլի նախագծում ներգրավված սուբյեկտների նկատմամբ:

ESCAPE անվանումը ստացած օրինագիծը ընդունվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, պատճառ կդառնա ծովով՝ Արևմտյան Եվրոպայի շրջանցմամբ ռուսական գազը Գերմանիա առաքելու «Հարավային հոսք 2» նախագծի ավարտի հետաձգման:

Օրինագիծը թույլ է տալիս ամերիկյան պատժամիջոցներ սահմանել այն անհատների նկատմամբ, որոնք Ռուսաստանին կառաջարկեն էներգակիրների արտահանման նախագծերին նպաստող ներդրումներ, ապրանքներ կամ ծառայություններ:

«Գազպրոմ»-ը 11 միլիարդ դոլար արժողությամբ գազատար է կառուցում, որով տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանելու Գերմանիա: Ռուսաստանը անցած շաբաթ հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել նախագիծը:

Քննադատները պնդում են, որ այդ գազատարը է՛լ ավելի կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Գազպրոմ»-ը անցած տարի Եվրոպա է առաքել 200 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է տարածաշրջանում սպառվող գազի մեկ երրորդից մի փոքր ավելին: