Հրաժարական է տվել ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը

Հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Արմեն Խաչատրյանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: 2018-ի օգոստոսին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

Մայիսի 24-ին, հիշեցնենք, հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: