Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են՝ չնայած վիճահարույց օրինագծի քննարկումների հետաձգմանը

Այսօրվա ցույցը Հոնկոնգում

Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման արդյունքում իշխանություններն այսօր որոշել են հետաձգել արտաքսման մասին օրինագծի քննարկումների երկրորդ փուլը:

Հոնկոնգի օրենսդիր մարմնում այդ օրինագիծն ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող են արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու համար:

Վիճահարույց օրինագիծը բողոքի հզոր ալիք է բարձրացրել ֆինանսական ու գործարար կենտրոն հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս:

Չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չեն դադարել: Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում: