Հարուցվել է քրգործ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում խախտումների առնչությամբ. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) խախտումների առնչությամբ, «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ըստ ՀՔԾ-ի, հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) և նյութերն ուղարկել ՀՔԾ։

Քրեական գործը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու համար։