Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից

ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արզուման Հարությունյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Գագիկ Հարությունյանը այսօր է հրաժարական տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից: