Միացյալ Նահանգները հավելյալ մեղադրանքներ է առաջադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Reuters-ի տեղեկություններով` ամերիկյան դատախազությունը Ասանժին մեղադրում է գաղտնի փաստաթղթերի հրապարակման, ինչպես նաև հաքերային հարձակումների կազմակերպման շուրջ հանցավոր համաձայնություն ձեռք բերելու համար:
Մինչ այժմ ամերիկյան կողմը WikiLeaks-ի հիմնադրին միայն Պենտագոնի ներքին համակարգչային ցանցի դեմ հաքերային հարձակում կազմակերպելու մեջ էր կասկածում:
Ջուլիան Ասանժն արդեն ավելի քան մեկ ամիս է ինչ բրիտանական բանտում է: Այստեղ նա իր 50-շաբաթյա պատիժն է կրում գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: