Մայիսի 23-24-ի կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, 25-27-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում մայիսի 23-24-ի կեսօրից հետո սպասվում է, 25-27-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: