Բողոքի ակցիաներ, բախումներ Եկատերինբուրգում

Ռուսաստան - Ցուցարարները տապալում են շինարարության համար առանձնացված տարածքի ցանկապատը, Եկատերինբուրգ, 14-ը մայիսի, 2019թ․

Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանի Եկատերինբուրգ քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Առնվազն 10 մարդ բերման է ենթարկվել:

Հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել` թույլ չտալու համար սիրված զբոսայգու տեղում ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարությունը։