Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Մայիսի 15-19-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: