Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

Կառավարության 3-րդ մասնաշենքը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Այսօր ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ժամը 14:18 «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել էին աշխատակիցներին: