Հայաստանի վարչապետը մեկնում է Արցախ

Հայաստանի վարչապետը՝ տիկնոջ հետ, Արցախում մասնակցում է Եռատոնին նվիրված միջոցառումներին, 9-ը մայիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այսօր առավոտյան մեկնում է Արցախ՝ մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: