ԱՄՆ-ի հատուկ բանագնացը այցելում է Ճապոնիա և Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Բիգունը այսօր մեկնում է Ճապոնիա՝ քննարկելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խնդիրները: Ճապոնիայից նա ուղևորվելու է Հարավային Կորեա:

Ամերիկացի դիվանագետի այցը հաջորդում է Փհենյանի կողմից իրականացված հրթիռային և մարտավարական զենքերի նոր փորձարկմանը:

Անցած փետրվարին տեղի ունեցած ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում որևէ կոնկրետ արդյունք չգրանցվեց: