Արքայազն Հարին և Մեգան Մարքլը արու զավակ են ունեցել

Քենսինգթոնյան պալատը հայտնում է, որ Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը` արու զավակը ծնվել է:

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռան՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի նորածին զավակի անունը դեռևս հայտնի չէ:

Զույգը ամուսնացել է 2018 թվականի մայիսին: