Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Սլովակիա

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Մնացականյանը Բրատիսլավայումկմասնակցի Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։