Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար․ ԱԻՆ

Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մյուսների համար՝ փակ: