«Ադրբեջանը կշարունակի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արբանյակային կապի կենտրոնում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:

Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերության պայմանագրի կնքման 25-ամյակի կապակցությամբ:

«Մենք գիտակցում ենք, որ գլոբալացման դարաշրջանում ցանկացած հակամարտություն կամ առճակատում անխուսափելիորեն ազդում է ուրիիշ երկրների վրա: Հանուն Եվրատլանտյան տարածքում խաղաղության և անվտանգության՝ Ադրբեջանը կշարունակի գործընկերությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասվում է պաշտպանության նախարարի տարածած հայտարարությունում:

Հասանովը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի բանակի հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջին օրերից մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին:

Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ Զաքիր Հասանովն իր պաշտոնական հայտարարությունում նշել է, որ «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի վճռական դիրքորոշումն արժանի է գովասանքի»: