Կենտրոնական Եվրոպայի երկրները ավելի մեծ ինքնիշխանություն են ուզում ԵՄ-ում․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկի, արխիվ

Վերջին 15 տարիների ընթացքում Եվրամիությանն անդամակցած Կենտրոնական Եվրոպայի երկրները ցանկանում են, որ դաշինքն ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրի առանձին պետություններին, ասել է Լեհաստանի վարչապետը` ընդգծելով այն խնդիրները, որոնք ԵՄ-ում հաճախ բաժանում են Արևելքն ու Արևմուտքը:

Մատեուշ Մորավեցկին Վարշավայում մեկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները միասնական են այս հարցում։