Տավուշում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր կայուն է

ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր Տավուշում հակառակորդի կրակից հայկական Զինված ուժերի պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։

Այլ մանրամասներ ՊՆ խոսնակը առայժմ չի հրապարակում: