Երևանում հանդիպում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, Սանկտ Պետերբուրգ, 27-ը հուլիսի, 2018թ․

Այսօր Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: