Արդարադատության նախարարը կբավարարի «Արմավիր» ՔԿՀ-ի պետի հրաժարականի դիմումը

Your browser doesn’t support HTML5

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել, այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Դիմումն այսօր պետք է մուտքագրվի Արդարադատության նախարարություն», - ասաց նախարարը՝ նշելով, որ դիմումը բավարարելու է։