ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում ՀԱՊԿ հանդիպման են մասնակցում

ՀԱՊԿ-ի և կազմակերպության անդամ, դիտորդ պետությունների դրոշները, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: