ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու մասին:
«Մենք պայքարում ենք այս ժողովրդի հոգու համար», - հայտարարել է Բայդենը հատուկ տեսաուղերձում, որով հայրենակիցներին կոչ է արել մերժել ներկայիս հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման հնարավորությունը:
Ջո Բայդենը 2009-17 թվականներին Բարաք Օբամայի նախագահության օրոք է զբաղեցրել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
1973-2009 թվականներին Բայդենը ԱՄՆ Սենատում ներկայացրել է Դելավերի նահանգը: