109-ամյա կինը երջանիկ է համարում միայն Կարսի «իրենց կանաչ գյուղում» ապրած 5 տարին

Your browser doesn’t support HTML5

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում է ապրում Գույնա Մարկոսյանը։ Ղարսեցի Նազարեթ և Հայկանուշ Նազարեթյանի դուստրը ուղիղ 109 տարեկան է։ Երբ նրան ասացինք, որ Արևմտյան Հայաստանում, Թուրքիայւմ ծնված ու ցեղասպանության չարչարանքներով անցած իր բախտակիցներից Հայաստանում ընդամենը 7-ն են մնացել, ապշեց: