Հայաստանի ճանապարհներն անցանելի են, «Մեղրու սար» տարածքում ձյուն է տեղում, Լարսը փակ է

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը, հաղորդում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: