Մինչև շաբաթավերջ տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Ապրիլի 17-21-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։