Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հիմնականում մարվել է

Ֆրանսիա - Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, 15-ը ապրիլի, 2019թ.

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հիմնականում մարվել է, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին:

«Մենք կշարունակենք հետևել մնացած օջախներին և սառեցնել կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկվի», - հայտարարել է Փարիզի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։

Փարիզի Աստվածամոր տաճարում մեծ հրդեհ էր բռկվել երեկ երեկոյան։