Պուտին-Կիմ բանակցությունները կարող են կայանալ հաջորդ շաբաթ

Վլադիմիր Պուտին, Կիմ Չեն Ուն, արխիվ

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթավերջին Վլադիվոստոկում: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը` տեղեկացնելով, որ այս բանակցությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը փորձելու է Ռուսաստանի նախագահիաջակցությունը ստանալ Վաշինգտոնի հետ փակուղի մտած բանակցությունների հարցում:

Ավելի վաղ Կիմը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «վերջ տալ ամերիկյան ոճով ընթացող բանակցություններին` հրաժարվելով միակողմանի նախապայմաններ առաջ քաշելու պրակտիկայից»: