Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ կազմակերպություններում ՀՀ դեսպան

Շվեյցարիա - Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Հրամանագրի տեքստը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախագահի նույն օրվա երկու այլ հրամանագրերով՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է ՀՀ դեսպան Պարագվայում, Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան: