Մինսկում խուզարկում են անկախ Belsat հեռուստաընկերության գրասենյակը

Բելառուս - Խուզարկությունը Belsat TV-ի գրասենյակում, Մինսկ, 9-ը ապրիլի, 2019թ․

Բելառուսցի իրավապահները այսօր առավոտից խուզարկում են Լեհաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցող անկախ Belsat հեռուստաընկերության Մինսկի գրասենյակը:

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Belsat-ի գրասենյակի մուտքերն արգելափակվել են, հեռուստանկերությանը պատկանող տեխնիկայի մի մասը` առգրավվել:

Tut.by կայքի տեղեկություններով՝ խուզարկությունն իրականացվում է Բելառուսի քննչական կոմիտեի կողմից զրպարտության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում: Belsat-ի կենտրոնակայանը գտնվում է Վարշավայում, հեռուստաալիքը հայտնի է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ իր քննադատական մոտեցումներով: