ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ

ԵԱՀԿ դիտարկում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունն ապրիլի 10-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։