Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: