Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:30-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է: