Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: