Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Այսօր Ուկրաինայում նախագահական ընտրություններ են անցկացվում։

Հարցումների համաձայն, նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է։ Երկրորդ տեղի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Պետության ղեկավարն ընտրվելու է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով: