Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ղեկավարությանը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։

Ըստ Պաշտպանության նախարարության կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։