Վենեսուելայի մեծ մասը հոսանքազրկված է

Ուղևորները սպասում են Կարակասի հոսանքազրկված օդանավակայանում

Վենեսուելայի մեծ մասը երրորդ օրն է՝ զրկված է էլեկտրաէներգիայից, դպրոցներն և գրասենյակները փակ են:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգներն ու տասնյակ այլ պետություններ չեն ճանաչում, պնդել է, որ սա «դիվերսանտների» ձեռքի գործն է՝ ընդդեմ օրինական իշխանության:

Մադուրոյի մրցակից, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կոչ է արել աջակիցներին առաջիկա շաբաթ օրը փողոց դուրս գալ, ապրիլի 6-ից էլ սկսել «Ազատություն» օպերացիան:

Գուաիդոյի այդ ծրագիրը նախատեսում է իշխանությանը զուգահեռ կառույցներ ստեղծել տեղական համայնքներում, շարունակել համազգային պայքարն ու հասնել Մադուրոյի հրաժարականին:

Արևմտյան մի շարք երկրներ ճանաչել են Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, սակայն նա մինչև օրս իրական իշխանություն չունի: