Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ը, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։