Իրանում զոհերի թիվն աճել է

Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է հասնելով 37 մարդու: Անցած շաբաթվա ընթացքում ինը մարդ մահացել էր ջրհեղեղի առաջին ալիքի հետևանքով: Մարտի 23-ից հետո ևս 26 մարդ է զոհվել, իսկ երեկ երկու նոր զոհ է ավելացել փրկարարական նավակի ջրասույզ լինելու հետևանքով:

Տվյալները հաղորդում է ISNA գործակալությունը: