Հնդկաստանի վարչապետը հայտնել է հակաարբանյակային հրթիռի փորձարկման մասին

Հնդկաստանը այսօր հայտնել է հակաարբանյակային հրթիռի հաջող փորձարկման մասին, նշելով որ փորձարկման նպատակը երկար հեռահարության հրթիռների սպառնալիքները զսպելն է:

Հակաարբանյակին հրթիռով Հնդկաստանը ցածր մթնոլորտում հարվածել ու ոչնչացրել է իր սեփական արբանյակներից մեկը: Հաջողությամբ անցկացված փորձարկման մասին ասել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:

ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Չինաստանից հետո Հնդկաստանը դարձավ հակաարբանյակային զենք ունեցող չորորրդ երկիրը: