ԵԱՀԿ առաքելությունը վաղը շփման գծի դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ առաքելությունը մարտի 28-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։