Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
Շիրակի մարզում և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը մարդատար: