Նախագահն ու տիկինը մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում, ասված է նախագահականի հաղորդագրությունում: