Վաղվանից տեղումներ են սպասվում

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր և մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Վաղը սպասվում է քամու ուժգնացում։