Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը ժամանել է Դամասկոս

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերի, արխիվ

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս:

Սիրիայի մայրաքաղաքում նա բանակցություններ է անցկացրել այդ երկրի Զինված ուժերի հրամանատարությանհետ:

Իրանական FARS գործակալության տեղեկություններով՝ այսօր արդեն Բաղերին եռակողմ հանդիպումներ կունենա Սիրիայի և Իրաքի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ:

Իրանական աղբյուրների պնդմամբ, հանդիպումների նպատակը` «ահաբեկչության դեմ պայքարի համակարգումն է»: